«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է թիմի պաշտպան Ժերար Պիկեին Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի՝ «Այնտրախտի» դեմ խաղի առաջին կեսում փոխարինելու մասին: Հանդիպումը կայացել է Ֆրանկֆուրտում և ավարտվել 1-1 հաշվով.
«Որոշ ժամանակ Պիկեն փորձում էր դիմակայել մկանային շատ ուժեղ ցավին, հաղթահարում էր, բայց որոշեց, որ այսօր դա կարող է խնդիրներ առաջացնել ու փոխարինում խնդրեց»,- ասել է Չավին:
Հիշեցնենք՝ Պիկեն 23-րդ րոպեին վնասվածք է ստացել և փոխարինվել: