Ըստ բրիտանական The Sun-ի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նոր ծրագիր ունի Աշխարհի առաջնության վերաբերյալ։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի ղեկավարը հաստատել էր, որ երկու տարին մեկ Աշխարհի գավաթի անցկացման գաղափարը դժվար կլինի իրականացնել։
Այժմ պատրաստվում է այլընտրանք. դիտարկվում է մրցաշարի անցկացման եռամյա ցիկլը: Ենթադրվում է, որ կլինի մրցաշարերի հատուկ հերթականություն։ Առաջին տարում թարմացված ակումբային Աշխարհի առաջնությունը կանցկացվի ամռանը, երկրորդ ամառը տրվելու է մայրցամաքային մրցումներին (Եվրոպայի, Աֆրիկայի առաջնություններ և այլն), իսկ երրորդ տարին՝ Աշխարհի առաջնությանը։
Բոլոր փոփոխությունները դիտարկվում են 2030 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։