Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում «Լեսթերն» ու ՊՍՎ-ն ոչ-ոքի խաղացին։ Անգլիայում կայացած խաղում գոլեր չգրանցվեցին։
Մյուս խաղում «Մարսելը» սեփական հարկի տակ առավելության հասավ Հունաստանի ՊԱՕԿ-ի նկատմամբ (2-1): Ֆրանսիացիների կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Ժերսոնն ու Դիմիտրի Պայեն: Ընդմիջումից հետո հույները կրճատեցին հաշիվը Օմար Էլ-Կադդուրիի շնորհիվ։
Պատասխան հանդիպումները կանցկացվեն համապատասխանաբար Նիդեռլանդներում և Հունաստանում ապրիլի 14-ին։
«Մարսելի» գոլերը՝ ստորև․