Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն հաստատել է ֆինանսական ֆեյր-փլեյի նոր կանոնները։
Ապրիլի 7-ին տեղի ունեցավ գործկոմի նիստը, որում որոշում կայացվեց հրաժարվել 2010 թվականից գործող համակարգից։
Նոր «Թիմի ծախսերի կանոնը» կսահմանափակի աշխատավարձերիի, տրանսֆերների և գործակալների վարձավճարների արժեքները․ այդ բոլոր ծախսերի հանրագումարը առավելագույնը պետք է կազմի ակումբի եկամուտների 70%-ը, ինչը կարելի է հասնել երեք տարվա աստիճանական փոփոխությունից հետո:
Շատ հավանական է, որ այս փոփոխությունը կարող է ակումբներն ավելի գրավիչ դարձնել պոտենցիալ ներդրողների համար: