Մեկնարկում է Հայաստանի տղամարդկանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Այսօր տեղի է ունենում վիճակահանությունը: Մրցաշարում հանդես կգան հինգ թիմեր: Նրանք միմյանց հետ կմրցեն չորս փուլով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 8 – 17 –ը: Ապրիլի 21 –ին իրենց մրցավեճը կսկսեն նաև կանանց բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները: Մրցաշարը բաղկացած է երեք փուլից:
Մրցումները կանցկացվեն Երևանի «Գազպրոմ» մարզահամալիրում: