Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունը «Լիվերպուլ»։
«Մենք նույնիսկ չենք փորձի պայմանագիր կնքել Հոլանդի հետ: Այն գումարները, որոնք հայտնվում են լրատվամիջոցներում, ուղղակի աներևակայելի են թվում։
Մենք չենք ներգրավվելու այս տրանսֆերի մեջ, ոչ մի շանս չկա։ Անկեղծ ասած, ես նույնիսկ նման տրանսֆերներ չեմ ուզում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Transfermarkt-ը 21-ամյա նորվեգացու տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։