«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը չի հաստատել տեղեկությունն այն մասին, թե մրցաշրջանի վերջում պատրաստվում է ավարտել կարիերան։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էր ֆուտբոլիստի հայրը։
«Չեմ պատրաստվում հեռանալ ֆուտբոլից տարվա վերջում։ Հայրս ճիշտ չի հասկացել իմ խոսքերը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում լրագրող Նիկոլո Շիրան։
Ավելի վաղ արգենտինացու հայրն ասել էր, որ Գոնսալոն իրեն տեցեկացրել է, թե այս տարվա վերջին կավարտի կարիերան ու նա կհեռանա սպորտից։