«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը համաձայնել է գլխավորել Նիդեռլանդների հավաքականը։ Այդ մասին գրում է De Telegraaf-ը։
Հստակեցվում է, որ նշանակումը կկայանա Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո։ Լուի վան Գալը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ պայքարում է քաղցկեղի դեմ, թիմը կշարունակի գլխավորել Աշխարհի առաջնությունում։
Կումանն արդեն մարզել է ազգային հավաքականը 2018-ից 2020 թվականներին։
ԱԱ-2022-ի խմբային փուլում Նիդեռլանդները կհանդիպեն Էկվադորի, Սենեգալի և Քաթարի հետ: