ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին 2021-ի նոյեմբերի 17-ին Փարիզի դատախազություն դիմում է ներկայացրել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
«Միշել Պլատինի այսօր հաղորդել է, որ իր փաստաբանի միջոցով 2021 թվականի նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել Փարիզի դատախազություն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ քրեական գործ հարուցելու համար «ազդեցության վաճառքի» համար, ինչպես նաև ՖԻՖԱ-ի իրավաբանական ծառայության նախկին ղեկավար Մարկո Վիլիգերի դեմ «ազդեցության վաճառքին մասնակցության» համար»,-գրում է պարբերականի լրագրողը։