Metaratings-ի փոխանցմամբ՝ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Դինամոյի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ավելի քան մեկ ամիս։
Մի քանի շաբաթից կիսապաշտպանը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա, թե երբ ֆուտբոլիստը կկարողանա սկսել մարզումները։
Ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ հանդիպման 17-րդ րոպեին, «Դինամոյի» հետ խաղում, Էդուարդ Սպերցյանը ոտքի մատի կոտրվածք է ստացել և վնասվածքով խաղացել է 58 րոպե։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։