Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալն» ընդունել էր «Ռեալ Սոսիեդադին»:
Ընդունեց, ու պաշտպանները հյուրընկալ դռները բացեցին մրցակցի հարձակվողները առջև: Արքայական թիմի պաշտպանությունում մի շարք բացեր կային, իսկ մրցակիցը շռայլորեն օգտվեց դրանցից:
Հաշիվը բացվեց 22-րդ րոպեին. աչքի ընկավ արքայական թիմի ֆուտբոլիստ Էդեգորը, որը վարձավճարով խաղում է «Ռեալ Սոսիեդադում»: Երկրորդ խաղակեսի 9-րդ ու 11-րդ րոպեներին Իսակը 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0: 4 րոպե անց Մարսելոն Բրահիմ Դիասի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:3, բայց 10 րոպե անց Մարինոն հաշվի մեջ վերականգնեց 3 գնդակի առավելությունը՝ 4:1: 81-րդ րոպեին Ռոդրիգոն կրճատեց հաշվի տարբերությունը: 93-րդ րոպեին Նաչոն խփեց արքայական թիմի 3-րդ գնդակը՝ 3:4: 95-րդ րոպեին Գորոսաբելը հեռացվեց խաղադաշտից, բայց Զիդանի թիմը չկարողացավ փրկվել:
«Ռեալը» պարտվեց ու դուրս մնաց արքայական գավաթի խաղարկությունից, իսկ «Ռեալ Սոսիեդադը» կիսաեզրափակչի մրցակցին կիմանա վիճակահանության արդյունքում: