Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ունի շագանակագեղձի քաղցկեղ։ Այս մասին հայտնում է Daily Star-ը՝ հղում անելով վան Գալի խոսքերին հոլանդական հեռուստատեսությանը։
Նա ասել է, որ իր հիվանդության ձևը ագրեսիվ է, և որ ինքը որոշ ժամանակ բուժվել է քաղցկեղից։
70-ամյա մասնագետը հավելել է, որ ավելի վաղ ցանկացել է հիվանդության մասին լուրը գաղտնի պահել, որպեսզի չծանրաբեռնի իր թիմի խաղացողներին։
Նիդեռլանդների հավաքականը վան Գալի գլխավորությամբ դուրս է եկել Քաթարում ընթացող Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։