Ինչպես հայտնի է դարձել Metaratings-ին, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում 58 րոպե խաղացել է կոտրված մատով։
Հանդիպման 17-րդ րոպեին «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ոտք դրել է Սպերցյանի ոտքին, մրցավար Ալեքսեյ Սուխոյը չի արձագանքել այդ դրվագին։
Արդյունքում, «Կրասնոդարի» կիսապաշտպանի մոտ հանդիպումից հետո ախտորոշվել է ճկույթի կոտրվածք։ Սպերցյանը «Դինամոյի» հետ խաղում փոխարինվեց 75-րդ րոպեին, իսկ մինչ այդ 17-րդ րոպեից խաղում էր մատի կոտրվածքով։
Հիշեցնենք, որ «Դինամոն» հյուրընկալվելիս հաղթեց «Կրասնոդարին»՝ առաջին խաղակեսի վերջում 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ, որն իրացրեց Դանիլ Ֆոմինը: