Ապրիլի 3-ին իրենց ծննդյան տարեդարձն են նշում մի քանի հանրահայտ ֆուտբոլիստներ։
Իսպանիայի հավաքականի և «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը նշում է ծննդյան 26-ամյակը։ Ռուիսը ապրիլի 3-ին ծնված խաղացողների մեջ ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի՝ 55 միլիոն եվրո։
Բրազիլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը այսօր դարձավ 25 տարեկան։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո, այսօր նշում է ծննդյան 27-ամյակը։