Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցան հերթական հանդիպումները։
Սթենլիի գործող գավաթակիր «Տամպան» բուլիտներով 4-5 հաշվով պարտվեց «Մոնրեալին»։ «Բոստոնը» 5-2 հաշվով առավելության հասավ «Կոլամբուսի» նկատմամբ։
Արևմտյան կոնֆերենցիայի կենտրոնական հանդիպումներից մեկում «Սենթ Լուիսը» մրցակցի հարկի տակ 6-4 հաշվով հաղթեց «Կալգարիին»։ «Մինեսոտան» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց Արևելյան կոնֆերենցիայում երկրորդ տեղը զբաղեցնող «Կարոլինային»։
«Տորոնտոն», որը հիանալի հաղթական շարք է անցկացնում, մրցակցի հարկի տակ 6-3 հաշվով հաղթեց վատ մարզավիճակում գտնվող «Ֆիլադելֆիային»։ «Վիննիպեգը» 2-3 հաշվով պարտվեց «Լոս Անջելեսին», «Դալլասն» էլ արտագնա խաղում 5-4 հաշվով առավելության հասավ «Սան Խոսեի» նկատմամբ։