Լեհաստանի առաջնության 27-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Լենչնային» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հյուրերի պահեստայինների նստարանին էր ու փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Պոգոնը» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։