Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ունակ է սենսացիայի հեղինակ դառնալ 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում, կարծում է մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
«Իսկապես, այնպես ստացվեց, որ G խումբն ամենահետաքրքիրն է։ Ինչո՞ւ է այն հետաքրքիր: Հայտնի չէ, թե այնտեղ ով կզբաղեցնի երկրորդ տեղը, ով կլինի առաջինը։
Հավասարակշռված խումբ է, շատ հետաքրքիր։ Բայց, ամեն դեպքում, ինձ կհետաքրքրի նաև E խումբը՝ Իսպանիայի և Գերմանիայի մասնակցությամբ։
Սերբիան այսօր շքեղ թիմ ունի. այնուամենայնիվ, մի մոռացեք, որ Վլահովիչը «Յուվենտուսի» հարձակվող է: Այս խաղացողը խելահեղ պոտենցիալ ունի։ Ընդհանրապես, Սերբիայի հավաքականն ունակ է սենսացիայի»,- ասել է Գրիգորյանը «Матч» հեռուստաալիքի եթերում։
ԱԱ-2022․ Բոլոր խմբերը