Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաձիմե Մորիյասուն կարծում է, որ իր թիմը կարող է հաղթել Իսպանիայի հավաքականին։ Մասնագետը նշել է, որ անպայման խորհրդակցելու է Ճապոնիայի առաջնությունում հանդես եկող Անդրես Ինյեստայի հետ։
«Շատ իսպանացիներ են խաղում Ճապոնիայի առաջնությունում, վստահ եմ, որ նրանք անպայման կօգնեն մեզ՝ խորհուրդ տալով, թե ինչպես հաղթել Իսպանիայի հավաքականին:
Օրինակ՝ կխնդրենք այդ հարցում մեզ օգնել Ինյեստային»,- մեջբերում է մասնագետին As-ը։
Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան 2018 թվականից հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում»։ E քառյակում, բացի Ճապոնիայից ու Իսպանիայից, ընդգրկել է նաև Գերմանիայի հավաքականը։ Խմբի չորրորդ մասնակիցը կորոշվի ավելի ուշ․ քառյակում կարող է լինել կամ Կոստա Ռիկան, կամ Նոր Զելանդիայի հավաքականը։