ՖԻՖԱ-ն հրապարակել է Քաթարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության ամբողջական խաղացանկը, որում փոխվել են աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպման մասնակիցները։
Ի սկզբանե մրցաշարում առաջին խաղը պետք է անցկացնեին Քաթարի և Էկվադորի հավաքականները։ Խաղը նշանակված էր նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 14:00-ին Դոհայի «Ալ-Թումամա» մարզադաշտում: Սակայն այս հանդիպումը հետաձգվել է 20:00-ին:
Այժմ A խմբի մյուս երկու թիմերը՝ Նիդեռլանդներն ու Սենեգալը, կխաղան մրցաշարի մեկնարկային խաղում։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում՝ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
ԱԱ-2022․ Խաղացանկը
ԱԱ-2022․ Բոլոր խմբերը