Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ևս 2 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ:
63 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հրաչյա Պողոսյանը 2 րոպե 26 վայրկյանում 9-0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվելուց հետո, 6:5 հաշվով հաղթել է Ուրկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը ևս դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ: Նա 6-5 հաշվով դժվարին հաղթանակ է տարել աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի նկատմամբ:
Այսօր պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը քառորդ եզրափակչում 1:5 հաշվով պարտվել է ադրբեջանցի Բեկա Կանդելակիին: