Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել, որում հաղորդում է, որ դիմել է ՖԻՖԱ՝ ԱԱ-2022-ի որակավորման փուլի Կամերունի դեմ խաղը վերախաղարկելու համար։ Հանդիպումը լրացուցիչ ժամանակից հետ ավարտվել էր 2-1 հաշվով՝ հօգուտ կամերունցիների։
«Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան (ԱՖՖ) ՖԻՖԱ-ում բողոքարկել է սկանդալային մրցավարությունը, որն ազդել է Կամերունի դեմ փլեյ-օֆֆի պատասխան խաղի արդյունքի վրա։ ԱՖՖ-ն լի է վճռականությամբ՝ օգտագործելու օրենքի սահմաններում բոլոր միջոցները իր իրավունքները վերականգնելու և հանդիպումը վերախաղարկելու համար այն պայմաններում, որոնք կերաշխավորեն մրցավարության ազնվությունն ու անաչառությունը։ ԱՖՖ-ն նաև խնդրում է ՖԻՖԱ-ի մարմիններին հետաքննություն սկսել, որպեսզի լույս սփռի Ալժիր-Կամերուն խաղի մրցավարության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա ապրիլի 1-ին։