«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է ակումբի խնդիրների մասին։ Թիմում արդեն չեն կարող հույսեր կապել լեգիոներներից շատերի հետ և խաղացողների մեծ պակաս ունեն։
«Պաշտպանությունում, որպես կանոն, փորձառու ֆուտբոլիստներ են խաղում, իսկ մեզ մոտ հիմա այդ գծում երիտասարդ տղաներ են․ 18-ամյա Լանգովիչն ու Մելեխինը, 20-ամյա Սիլյանովը։
Դաշտի կենտրոնն էլ, այսպես ասած, ամենափորձառուն չէ։ Չնայած Գլեբովն արդեն 100 խաղ է անցկացրել թիմի կազմում, բայց ընդամենը 22 տարեկան է։ Շետինինը 20 տարեկան է, նա 2-3 խաղ է անցկացրել բարձր մակարդակով։ Բայրամյանն էլ իր դիրքում չի խաղում։ Պատճառը լեգիոներների հեռանալն է»,-մարզչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։