Մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է Լեհաստանի հավաքականի դուրս գալն ԱԱ-2022։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լեհերը ընտրական փուլի փլեյ-օֆֆում հաղթել էին Շվեդիային։ Ռուսաստանի հավաքականի հեռացման պատճառով Լեհաստանը ավտոմատ կերպով մտավ եզրափակիչ։
«Այս խմբում ակնհայտորեն անարդար իրավիճակ է եղել։ Նախ՝ Ռուսաստանին խաղալու հնարավորություն չտվեցին։ Երկրորդ պահը՝ շվեդներն անցկացրել են երկու հանդիպում, իսկ լեհերը՝ մեկ։ Ընդ որում, շվեդները Լեհաստանի հետ խաղից առաջ շատ քիչ ժամանակ են ունեցել վերականգնվելու համար, և դա շատ կարևոր գործոն է։
Այնպես որ, այս խմբում շատ կողմնակալություն կար»,- մեջբերում է «Լոկոմոտիվի» նախկին մարզչին Sports.ru-ն: