ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է, որ նորից կառաջադրի իր թեկնածությունը կազմակերպության նախագահի ընտրություններում։
«Ուզում եմ ձեզ ասել, որ մյուս վեհաժողովին վերընտրվելու եմ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում»,- Դոհայում կայացած վեհաժողովի ժամանակ հայտարարել է 52-ամյա շվեյցարացին։
Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն գլխավորել է 2016 թվականին, իսկ 2019-ին վերընտրվել այդ պաշտոնում։
ՖԻՖԱ-ի մյուս վեհաժողովը կկայանա 2023 թվականին։