ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնության եկամուտների մասին։
«Մենք կհասնենք ռեկորդային եկամուտի՝ 7 միլիարդ դոլար 2022 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար», — մեջբերում է Ինֆանտինոյին The Straits Times-ը:
Աղբյուրի համաձայն՝ այս գումարը կազմված է հեռուստատեսային իրավունքների, հովանավորների և մարքեթինգային պայմանագրերից։ Նշվում է, որ եկամուտների ռեկորդին կարելի է հասնել նույնիսկ եզրափակիչ խաղից առաջ։
Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։