Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը մարտի 31-ից ապրիլի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։
Այդ կապակցությամբ «Ուրարտուից» 6 ֆուտբոլիստուհիներ՝ Մարիաննա Վարդանյանը, Դիանա Մելիքբեկյանը, Միլենա Սայադյանը, Անի Օհանյանը, Էլեն Մկրտչյանը և Սուսաննա Սահակյանը ևս հրավիրել են հավաքական։
Հավելենք, որ ապրիլի 4-ից 10-ը մեր ընտրանու աղջիկները կմասնակցեն Էստոնիայում անցկացվելիք Կանանց Մ-16 տարեկանների Զարգացման մրցաշարին։
Հաջողություն ենք մաղթում մեր պատանեկան հավաքականին։