Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Նորավանքը» ապրիլի 2-ին Հանրապետական մարզադաշտում կմրցի «Արարատի» հետ: «Նորավանք» ՍԱ-ն հայտարարություն է տարածել, որում երկրպագուներին հրավիրում է մարզադաշտ:
«Նորավանք» ՍԱ-ն իր կարճատև պատմության ընթացքում երկրորդ անգամ մասնակցելով Հայաստանի գավաթի խաղարկությանը դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ: Եզրափակիչ դուրս գալու համար մեր թիմը ապրիլի 2-ին «Հանրապետական» մարզադաշտում կմրցի «Արարատի» հետ: Մեր ակումբի համար անչափ կարևոր խաղում ակնկալում ենք ձեր աջակցութունը հենց մարզադաշտից: Վայոց Ձորի երկրպագուների համար «Նորավանք» ՍԱ-ն կազմակերպում է երկրպագուների տեղափոխություն դեպի «Հանրապետական» մարզադաշտ: Ցանկացողներին խնդրում ենք անցնել հղումով և գրանցվել: Տրանսպորտային միջոցների տեղի և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
«Նորավանք» — «Արարատ» խաղը կսկսվի 18:00-ին: