Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ճանաչվել է MLS-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Այդ մասին հայտնում է MLS-ի մամուլի ծառայությունը։
«Կոլամբուս Քրյուի» ֆուտբոլիստը մարտին կայացած 4 խաղում դարձել է 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Նա նաև երեք անգամ անընդմեջ ընդգրկվել էր տուրի խորհրդանշական հավաքականում։