ՖԻՖԱ-ն կարող է փոխել 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների հայտացուցակներում խաղացողների թիվը։
Այս մասին հայտնում է Reuters-ի լրագրող Սայմոն Էվանսը։
Նշվում է, որ կազմակերպությունը նախատեսում է ընդլայնել թիմերի կազմը 23-ից 26 խաղացողի: Հավաքականների մարզիչներն այս հարցը կքննարկեն ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը: ՖԻՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի մասնագետների կարծիքից հետո։
Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։