ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԱ-2022-ի խաղերի տոմսերի վաճառքի առաջին փուլի արդյունքներով վաճառվել է ավելի քան 800 հազար տոմս։
Նշվում է, որ տոմսեր գնելու նկատմամբ ամենամեծ հետաքրքրություն են ցուցաբերել երկրպագուները Քաթարից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Մեքսիկայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Արգենտինայից և Սաուդյան Արաբիայից։
Մրցաշարի բացման և եզրափակիչ խաղերի տոմսերն ամենապահանջված են։ Ընդհանուր առմամբ մինչ այժմ վաճառվել է 804․186 տոմս։
Երկրպագուները, ովքեր չեն կարողացել մասնակցել վաճառքի առաջին փուլին, ևս մեկ հնարավորություն կունենան: Վաճառքի երկրորդ փուլը մեկնարկում է ապրիլի 5-ին։