«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է իր թիմի դուրս գալը ԱԱ-2022։
Վճռորոշ խաղում սենեգալցիները 11-մետրանոց հարվածաշարում հաղթեցին Եգիպտոսի հավաքականին, իսկ եգիպտոսցի Մոհամեդ Սալահը չիրացրեց իր հարվածը։ Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում Սենեգալը ևս 11-մետրանոցներով հաղթեց Եգիպտոսին:
«Ես երկու անգամ հաղթեցի, նա երկու անգամ պարտվեց: Ես ավելի հաջողակ էի, քան Սալահը: Ես շատ հպարտ եմ, որ մենք հաղթել ենք Աֆրիկայի ազգերի գավաթում և այժմ Աշխարհի առաջնության ուղեգիր ենք նվաճել, դա իմ երազանքն էր։
Կարծում եմ՝ հանդիպումը ծանր էր երկու թիմերի համար էլ: Բայց մեր երկրպագուներն առաջ մղեցին մեզ հաղթելու, և մենք չդադարեցինք պայքարել»,- ասել է Մանեն ONTime Sports-ին տված հարցազրույցում: