Որոշվել են Քաթարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանության առաջին զամբյուղի կազմը։ Ամեն զամբյուղից յուրաքանչյուր խմբում կլինի մեկական ներկայացուցիչ։
32 թիմերը կբաժանվեն 8 խմբի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ։
Այսպիսով, առաջին զամբյուղում կլինեն հետևյալ հավաքականները (այս պահին հայտնի է միայն առաջին զամբյուղի ամբողջական կազմը, մյուս զամբյուղներում հնարավոր են փոփոխություններ)․
Քաթար (մրցաշարը ընդունող երկիր), Բրազիլիա, Բելգիա, Ֆրանսիա, Արգենտինա, Անգլիա, Իսպանիա, Պորտուգալիա։
Երկրորդ զամբյուղում կլինեն՝
Գերմանիան, Նիդեռլանդները, Դանիան, Շվեյցարիան և Ուրուգվայը, և եթե ԱՄՆ-ն ու Մեքսիկան մտնեն ԱԱ, ապա այս երկու թիմերը ևս կլինեն երկրորդ զամբյուղում։
Երրորդ զամբյուղի կազմն այսպիսի տեսք կունենա՝
Սենեգալ, Իրան, Հրվ․Կորեա, Մարոկկո, Լեհաստան, Սերբիա և Ճապոնիա, Կանադա (եթե ընտրական փուլի վերջին խաղում հաղթանակ տանի Պանամայի նկատմամբ և զբաղեցնի առաջին տեղը ընտրական փուլում) կամ Թունիս (պայմանով, որ Կանադան չհաղթի Պանամային):
Չորրորդ զամբյուղ՝
Գանա, Կամերուն, Սաուդյան Արաբիա, Էկվադոր, գումարած եվրոպական փլեյ-օֆֆի հաղթողը (Շոտլանդիա, Ուկրաինա կամ Ուելս) և միջմայրցամաքային փլեյ-օֆֆի հաղթողները:
Օրինակ՝ վիճակահանության արդյունքներով կարող է ձևավորվել այսպիսի խումբ․
1․ Բրազիլիա (առաջին զամբյուղից)
2․ Գերմանիա (երկրորդ զամբյուղից)
3․ Լեհաստան (երրորդ զամբյուղից)
4․ Գանա (չորրորդ զամբյուղից)
Բացի եվրոպական հավաքականներից, միևնույն խմբում չեն կարող ընդգրկվել նույն կոնֆեդերացիան ներկայացնող հավաքականները։ Խմբում կարող են լինել Եվրոպայի մաքսիմում երկու ներկայացուցիչ և մեկական ներկայացուցիչ այլ կոնֆեդերացիաներից (Աֆրիկա, Ասիա, Հրվ․ Ամերիկա և այլն)։
Նշենք, որ Աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա ապրիլի 1-ին։