Պերուի ազգային հավաքականը Հարավային Ամերիկայի 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եզրափակիչ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Պարագվային:
Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում․ աչքի ընկան Ջանլուկա Լապադուլան և Յոսիմար Յոտունը:
Զուգահեռաբար ընթացող խաղում Չիլիի հավաքականը 0-2 հաշվով պարտվեց Ուրուգվային, իսկ Կոլումբիան արտագնա խաղում 1-0 հաշվով պարտության մատնեց Վենեսուելային։
Այսպիսով, Պերուի հավաքականը վաստակեց 24 միավոր և ընտրական մրցաշարն ավարտեց 5-րդ տեղում, ինչը իրավունք է տալիս խաղալ փլեյ-օֆֆում՝ 2022 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Պերուացիների մրցակիցը կլինի ԱՄԷ-Ավստրալիա զույգի հաղթողը։