Ուրուգվայի հավաքականը հաղթանակով է ավարտել ԱԱ-2022-ի ընտրական փուլը Չիլիի դեմ խաղում (2-0):
Այս խաղում Ուրուգվայի հավաքականի կազմում իր նորամուտն է նշել հայկական արմատներ ունեցող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը։
Նա հանդիպմանը մասնակցել է առաջին րոպեներից և փոխարինվել է 74-րդ րոպեին։
Որակավորման փուլի ավարտին Ուրուգվայը գրավեց երրորդ տեղը և արդեն նախորդ տուրում նվաճել էր ԱԱ ուղեգիր։