Երեկ Անգլիայի հավաքականն ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթեց Կոտ դ’ Իվուարին։
Հանդիպման ընթացքում անգլիացի երկրպագուները սուլում էին պաշտպան Հարի Մագուայերի հասցեին։ Այդ մասին է խոսել հարձակման գծի առաջատար Հարի Քեյնը։
«Այս տարիների ընթացքում մենք շատ բան ենք արել, որ երկրպագուների հետ կապը հնարավորինս սերտացնենք։ Այդ ամենին զուգահեռ շատ տգեղ էր երեկվա նրանց պահվածքը։
Նա մեր հավաքականին այնքան լավ պահեր է պարգևել, որ այդ ամենից հետո շատ ավելի բարդ է պատկերացնել, ինչպես կարող էին երկրպագուները նման կերպ պահել իրենց։
Հարին լիակատար վստահություն ունի հանդերձարանում, և պետք է այդպիսի վստահություն և սեր զգա նաև յուրաքանչյուր երկրպագուի կողմից»,- այս մասին Քեյնը հանդիպումից հետո գրել է իր սոցիալական կայքում։