Աշխարհի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆումմ շվեդներին 2-0 հաշվով հաղթելու շնորհիվ Լեհաստանի հավաքականը նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել Լեհաստանի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը․
«Յուրահատուկ օր է ինչպես իմ, այնպես էլ ամբողջ լեհական ֆուտբոլի համար։ Չմոռանանք, որ մեր շատ ֆուտբոլիստների համար սա վերջին հնարավորությունն էր՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։
Ես շատ ուրախ եմ, որ հաղթեցինք, և մեր տղաները այս հիանալի շանսը ձեռքներից բաց չթողին»,- նշել է Միխնևիչը։