«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման գաղափարի մասին։
«Սուպերլիգան ապրում է։ Մենք սպասում ենք դատավարության ընթացքին և ավարտին։ Այն բաց Լիգա է, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք։ Քայլ առ քայլ զարգանում ենք։ Այս մրցաշարը լինելու է ամենագրավիչն աշխարհում։
Սուպերլիգայից կարող ենք ստանալ Չեմպիոնների Լիգայի ավելի կատարելագործված տարբերակը։ Իմ կարծիքով, ՈւԵՖԱ-ի հետ կառուցողական բանակցությունների արդյունքում կարող ենք գալ ընդհանուր հայտարարի»,- նշել է Լապորտան։