Լեհաստանի հավաքականն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում 2-0 հաշվով հաղթեց Շվեդիային և նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել լեհերի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին․
«Խաղից առաջ մենք շատ խնդիրներ ունեինք։ Թիմում վնասվածք ունեցող շատ ֆուտբոլիստներ կային։ Ես նույնպես ծնկիս հետ կապված խնդիրներ ունեի։
Քրտնաջան աշխատանք տարանք, իսկ այժմ հաղթանակը տոնելու ժամանակն է։ 11-մետրանոց իրացնելու ժամանակ հասկանում է պահի կարևորությունը։
Շատ դժվար էր կենտրոնանալ, բայց արդյունքում ամեն ինչ հաջող ավարտվեց»,- խաղից հետո Լևանդովսկին այս մասին նշել է TVP-ի հետ զրույցի ընթացքում։