Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակը։
«Մենք կարողացանք հասնել մեր առջև դրված գլխավոր նպատակին։ Դա այս պահին ամենակարևորն է։ Մեր հավաքականն ունեցել է շատ ավելի լավ հանդիպումներ, սակայն այս մեկն առանձնանում է, քանի որ կարողացանք նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։
Ինձ համար գլխավորը թիմին օգտակար լինելն է։ Ես թիմում չեմ նրա համար, որպեսզի շատ գոլեր խփեմ, այլ նրա՝ որ կարողանամ օգտակար լինել առավելագույն կերպով։ Եթե զուգահեռ կարողանամ նաև գոլեր խփել, շատ ավելի հիանալի կլինի»,- հաղթանակից հետո նշել է պորտուգալացին։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Պորտուգալիան 2-0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային, իսկ Ֆերնանդեշը դարձավ դուբլի հեղինակ։