Հոկեյի Ազգային Լիգայում անցած գիշերը բավականին «թեժ» էր։
«Տորոնտոն» մրցակցի հարկի տակ 6-4 հաշվով հաղթեց «Բոստոնին», որի հետ հավասար ցուցանիշներ ուներ։ Ատլանտիկ դիվիզիոնում այս երկու թիմերի գլխավոր մրցակիցներից մեկը՝ «Տամպան» օվերթայմում 4-3 հաշվով հաղթեց «Կարոլինային»։
Արևմտյան կոնֆերենցիայի երկու առաջատարների դիմակայությունում «Կոլորադոն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Կալգարիին»։ Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Ֆլորիդան» 7-4 հաշվով հաղթեց «Մոնրեալին»։
Մնացած հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Կոլամբուս» — «Այլենդերս» 3-4
«Փիթսբուրգ» — «Ռեյնջերս» 2-3
«Մինեսոտա» — «Ֆիլադելֆիա» 4-1
«Նեշվիլ» — «Օտտավա» 4-1
«Անահայմ» — «Դալլաս» 2-3