Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականի՝ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուն: Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիային.
«Հասանք մեր նպատակին, մենք աշխարհի առաջնությունում ենք, մենք մեզ արժանի տեղում ենք: Շնորհակալություն բոլոր պորտուգալացիներին՝ աջակցության համար»,- գրել է Ռոնալդուն սոց.ցանցի իր էջերում:
View this post on Instagram
Հիշեցնենք՝ անցումային փուլի կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Թուրքիային, իսկ Հյուսիսային Մակեդոնիան սենսացիոն հաղթանակ տարավ Իտալիայի ընտրանու նկատմամբ:
Մրցաշարի եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա Դոհայում ապրիլի 1-ին: