Ավարտվել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրի հանդիպումը, որում Էկվադորն ընդունել է Արգենտինային: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Արգենտինայի հավաքականը 24-րդ րոպեին բացել է հաշիվը՝ Խուլիան Ալվարեսի խփած գոլի շնորհիվ: Էկվադորը հաշիվը հավասարեցրել է ավելացված ժամանակում Էներ Վալենսիայի գոլի շնորհիվ:
Արգենտինայի հավաքականը մնաց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ 18 տուրից հետո վաստակած 39 միավորով: Էկվադորի ազգային ընտրանին, եզրափակեց լավագույն եռյակը՝ 26 միավորով:
Երկու թիմն էլ կմասնակցի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: Եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա ապրիլի 1-ին Դոհայում: ԱԱ-2022-ը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը: