Հայտնի են Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 32 մասնակիցներից 27-ը։
⚽ Եվրոպա՝ Անգլիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սերբիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Շվեյցարիա:
⚽ Հարավային Ամերիկա՝ Արգենտինա, Բրազիլիա, Էկվադոր, Ուրուգվայ:
⚽ Աֆրիկա՝ Գանա, Թունիս, Մարոկկո, Սենեգալ, Կամերուն:
⚽ Ասիա՝ Իրան, Սաուդյան Արաբիա, Ճապոնիա, Հարավային Կորեա և Քաթար (որպես մրցաշարն ընդունող երկիր)
⚽ Հյուսիսային Ամերիկա՝ Կանադա:
Եվս երկու ուղեգիր կխաղարկեն հետևյալ զույգերի հաղթողները․
Հարավային Ամերիկայի 5-րդ թիմ — Ասիայի 5-րդ թիմ (ԱՄԷ կամ Ավստրալիա)
Հս․ Ամերիկայի 4-րդ թիմ — Օվկիանիայի ներկայացուցիչ (Նոր Զելանդիա կամ Սողոմոնյան Կղզիներ)
Դեռ պարզ չեն Հյուսիսային Ամերիկայի գոտու ևս երկու ներկայացուցիչները (Կոստա Ռիկա, Մեքսիկա, ԱՄՆ․ այդ երեք հավաքականներն են հավակնում այդ երկու ուղեգրերին)։
Եվս մեկ ուղեգիր էլ կխաղարկվի Եվրոպայում․ Շոտլանդիա/Ուկրաինա զույգի հաղթողը ուղեգրի համար կպայքարի Ուելսի հետ։
Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա ապրիլի 1-ին, Դոհայում։ Մրցաշարը նախատեսված է անցկացնել 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։