Կամերունի հավաքականը նվաճեց Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր։
ԱԱ-2022-ի ընտրական փուլի պատասխան խաղում «Անհնազանդ Առյուծները» հաղթանակ են կորզել Ալժիրից՝ հանդիպման լրացուցիչ ժամանակի ամենավերջում (2-1)։
Հիմնական ժամանակն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Կամերունի։ Քանի որ ալժիրցիները առաջին խաղում հաղթել էին նույն հաշվով, խաղն անցավ լրացուցիչ ժամանակ: 118-րդ րոպեին Ահմեդ Տուբան հավասարեցրեց հաշիվը, սակայն ավելացված ժամանակի 4-րդ րոպեին «Լիոնի» հարձակվող Կարլ Տոկո-Էկամբին խփեց Կամերունի հաղթական գնդակը և իր թիմին դուրս բերեց Աշխարհի առաջնություն։
Ավելի վաղ Աշխարհի առաջնության ուղեգիր էին ձեռք բերել Պորտուգալիան, Լեհաստանը, Դանիան, Գերմանիան, Բելգիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Իսպանիան, Սերբիան, Անգլիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Արգենտինան, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ուրուգվայը, Էկվադորը, Կանադան, Սենեգալը, Թունիսը, Մարոկկոն և Գանան։