Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնություն՝ փլեյ-օֆֆի եզրափակչում հաղթելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն 2-0: հաշվով։ Մանրամասներն՝ այստեղ։
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, եթե ԱԱ-ի նախօրեին վնասվածք չստանա կամ որևէ արտասովոր այլ բան տեղի չունենա, կխաղա իր հինգերորդ Աշխարհի առաջնությունում:
Մինչ Ռոնալդուն աշխարհի հինգ առաջնությունների մասնակից են դարձել ընդամենը չորս խաղացող։
Այդ ֆուտբոլիստներն են՝ մեքսիկացի Անտոնիո Կարբախալը, գերմանացի Լոթար Մաթեուսը, մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը և իտալացի Ջանլուիջի Բուֆոնը։ Վերջինս 1998 թվականի Աշխարհի առաջնությունում, իր նորամուտի մրցաշարում, խաղադաշտ դուրս չի եկել։