Լեհաստանի հավաքականը դուրս եկավ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Քաթարի մրցաշարի ուղեգրի համար լեհերը մրցեցին Շվեդիայի հավաքականի հետ։ Մարտի 29-ին կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ Լեհաստանի հավաքականի։
Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց Ռոբերտ Լևանդովսկին։ 72-րդ րոպեին Պյոտր Զելինսկին գոլի հեղինակ դարձավ՝ վերջնական հաշիվը գրանցելով այս խաղում։
Լեհաստանի հավաքականն իր պատմության մեջ 9-րդ անգամ կխաղա Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում։ Հավաքականի լավագույն արդյունքը 1974 թվականի և 1982 թվականի Աշխարհի գավաթի բրոնզե մեդալներն են։
Ավելի վաղ Աշխարհի առաջնության ուղեգիր էին ձեռք բերել Պորտուգալիան, Գերմանիան, Բելգիան, Դանիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Իսպանիան, Սերբիան, Անգլիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Արգենտինան, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ուրուգվայը, Էկվադորը, Կանադան, Սենեգալը և Գանան։