Հայաստանի ազգային հավաքականը Օսլոյում ընկերական խաղ անցկացրեց Նորվեգիայի ընտրանու հետ ու գոլառատ խաղում 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Մանրամասներն՝ այստեղ։
Նշենք, որ այս հաղթանակը Նորվեգիայի հավաքականի համար խոշորագույնը չէ թիմի պատմության մեջ։
1946 թվականի հունիսի 28-ին նորվեգացիները Սկանդինավյան դերբիում 12-0 հաշվով հաղթել էին Ֆինլանդիային։ 1948թ Նորվեգիայի հավաքականը 11-0 հաշվով հաղթել է ԱՄՆ ընտրանուն, իսկ 1992թ՝ 10-0 հաշվով Սան Մարինոյին։
Իսկ «վիկինգների» համար ամենախոշոր հաշվով պարտությունը գրանցվել է 1917 թվականին։ Նորվեգացիները 0-12 հաշվով զիջել էին մյուս «հարևաններին»՝ Դանիայի հավաքականին։