Կիպրոսի հավաքականը կշարունակի հանդես գալ Ազգերի Լիգայի գավաթի խաղարկության C դիվիզիոնում։
Անցումային պատասխան խաղում կիպրոսցիները 2-0 հաշվով հաղթեցին Էստոնիային։ Հարկ է նշել, որ Կիպրոսը 47-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Այսպիսով, Կիպրոսը հաջորդ խաղարկությունում ևս հանդես կգա C դիվիզիոնում, իսկ Էստոնիան՝ D դիվիզիոնում։