Անդորրայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ կարողացել է 2 անընդմեջ հաղթանակի հասնել:
Նախ մարտի 25-ին Անդորրան հաղթեց Սենթ Քիթս և Նևիս կղզիների թիմին խփելով մեկ գոլ, իսկ երեկ նրանք կրկնեցին իրենց հաջողությունը` նույն հաշվով հաղթելով Կարիբյան տարածաշրջանի մեկ այլ թիմի` Գրենադային: Ընդ որում, այս երկու հաղթանակները Անդորրայի հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակներն էին, որոնք եղան ոչ եվրապական հավաքականի նկատմամբ։
Անդորրայի հավաքականը եվրոպական ամենաերիտասարդ թիմերից է, որն իր առաջին հանդիպումն անցկացրել է 1996 թվականի նոյեմբերին։
Անդորրան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այս պահին 155-րդն է: