«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Սերբիայի դեմ առաջիկա ընկերական խաղում կլինի Դանիայի հավաքականի ավագը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Դանիայի հավաքականի ավագ Կասպեր Շմեյխելը ցանկացել է թևկապը հանձնել Էրիկսենին, ով անցյալ ամառ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում սրտի կանգ էր ունեցել։
Այնուհետև բժիշկներին հաջողվել էր փրկել Քրիստիանին հենց ֆուտբոլի դաշտում:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով 20:00-ին ընկերական հանդիպում կանցկացվի Դանիայի և Սերբիայի հավաքականների միջև: